News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ապագա սպաներին բնակարանով ապահովելու ծրագիրը Հայաստանում զգալի հետաքրքրություն է առաջացրել։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարը նշեց, որ այդ մասին է վկայում ընթացիկ ուսումնական տարում կուրսանտների թվի աճը։ Միաժամանակ Պապիկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքն ընդունվել է ընդունելության քննությունների անցկացման հետ գրեթե միաժամանակ։

«Այսինքն՝ այս տարվա ամռանը։ Ըստ այդմ, նման որոշման արդյունքներն ամբողջությամբ չեն կարող դրսեւորվել։ Փոփոխությունների հիմնական շահառուներն, ըստ էության, բարձր դասարանների աշակերտներն են։ Նրանց հետ էլ պետք է աշխատանք տանել: Պետք է բացատրել, թե ինչ սոցիալական երաշխիքներ է տալիս պետությունը նրանց, ովքեր զինվորականի ուղին են ընտրում»,- ասաց պաշտպանական գերատեսչության ղեկվարը։

Պապիկյանը նշեց, որ բնակարանաշինության ծրագիրը բանակում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընդամենը մի մասն է։

«Մինչդեռ բարեփոխումները համալիր բնույթ են կրում»,- ընդգծեց նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ