News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական դեսպանություն այսօր միանում է հայ ժողովրդին՝ հարգելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։Այս մասին հայտնում են Դեսպանությունից։

«Երկրաշարժին հաջորդած ժամանակահատվածում Միացյալ Թագավորության կառավարությունը, գործարարներն ու ժողովուրդն իրենց աջակցությունը ցուցաբերեցին աղետի գոտուն: Գյումրիում կառուցվեց Բայրոնի անվան դպրոցը, որի բացման արարողությանը ներկա գտնվեց Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարեթ Թետչերը։ Ռոքի լեգենդ, բրիտանական «Դիփ Փարփլ» խմբի մեներգիչ Յան Գիլանը և նրա ընկերները հիմնեցին «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնությունը՝ աջակցելով երկրաշարժից տուժածներին:

Բրիտանական կառավարությունն այսօր շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ օժանդակելով աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը: «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի բաղադրիչների մեկի շրջանակում մենք օգնել ենք Աղետների ռիսկի կառավարման պլաններ մշակել համայնքներում գործող մանկապարտեզների, առողջապահական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ