News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում հատուկ գործողությունը երկարատեւ գործընթաց է, սակայն Ռուսաստանի Դաշնության կազմում նոր տարածքների ի հայտ գալը նշանակալի արդյունք է, նաեւ Ազովի ծովը դարձել է Ռուսաստանի ներքին ծով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողության արդյունքների երկարատեւ գործընթացին, իհարկե, սա երկարատեւ գործընթաց է, բայց հետո դուք նշեցիք, որ նոր տարածքներ են հայտնվել, դե ահա, այնուհանդերձ նշանակալի արդյունք է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է։ Եվ, ինչ մեղքներս թաքցնենք, Ազովի ծովը դարձել է Ռուսաստանի Դաշնության ներքին ծով, սա լուրջ բան է»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ամենակարեւորը մարդիկ են, որ ապրում են բոլոր նոր տարածքներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ