News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում այս տարի եղանակային էքստրեմալ երեւույթների՝ անոմալ շոգի եւ կայծակների մեծ թռիչք է գրանցվել, որոնց հետ կապված զոհերի թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին երեք տարվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Ջերմային ալիքների թիվն աճել է գրեթե ութ անգամ՝ ընդհանուր առմամբ հասնելով 27-ի, իսկ կայծակների հարվածների թիվը՝ ավելի քան 111 անգամ, ինչի հետեւանքով մահացել է 907 մարդ, ասվում է գիտության նախարարության զեկույցում։

Ամպրոպների թիվն ավելացել է ավելի քան հինգ անգամ՝ հասնելով 240-ի։

Տվյալները ցույց են տվել, որ կայծակները, ջրհեղեղները եւ հորդառատ անձրեւներն այս տարի մահերի 78 տոկոսի պատճառ են դարձել։

Այս հարյուրամյակում Հնդկաստանում անձրեւների սեզոնի ժամանակ ջերմաստիճանը բարձրացել է, եւ ապագայում երկիրը կարող է ջերմային ավելի հաճախակի ալիքների բախվել, օգոստոսին հայտարարել է կառավարությունը: Հնդկաստանը ածխածնով աղտոտման մեծությամբ երրորդ երկիրն է աշխարհում, թեեւ մեկ շնչին ընկնող արտանետումները շատ ավելի քիչ են, քան շատ զարգացած երկրներում:

Մոտ 1,4 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը ունեցել է իր ամենաթեժ մարտը վերջին մեկ դարում, իսկ ապրիլին եւ մայիսին ջերմաստիճանն անսովոր բարձր է եղել՝ հիմնականում կլիմայի փոփոխության պատճառով:

Հնդկաստանի արեւմտյան հարեւան Պակիստանում այս տարի ավերիչ ջրհեղեղներ են տեղի ունեցել, որոնք ընդգրկել են երկրի մեկ երրորդը, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ եւ տուժել են միլիոնավոր մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ