News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք հիմա աշխատում ենք ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի վրա:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գուցե Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հենքի վրա ստեղծենք դպրոց, որտեղ լինի ավագ դպրոցի ամբողջ կուրսը` գումարած առաջին կուրսի բուհական կուրսը։ Ընդ որում այդ դպրոցը պետք է լինի և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Այն երեխաները, որոնք մտածում են, որ պետք է զինվորական որևէ ծառայության անցնեն, լինի դա բանակ, ոստիկանություն,. ԱԱԾ, նախ գան այս դպրոցում դասընթացներ, ինչպես նաև նախնական պատրաստություն անցնեն: Ըստ էության սպայական բարձջրագույն առաջին կուսն ավարտեն, որից հետո ըստ մասնագիտությունների իրենց ուսումը կշարունակեն ոստիկանության ակադեմիայում, ռազմական համալսարանում և այլն»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծել, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։

Նշենք, որ Ակադեմիական քաղաքը նախատեսվում է տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:

Տպել
Ամենաշատ