News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը ապացույցներ չունի այն մասին, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, հայտնում է Սպիտակ տունը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը տեսնում է իրանական անօդաչու թռչող սարքերի շարունակական առաքումները դեպի Ռուսաստան։

«Մենք գիտենք, որ նրանց համար դժվար է այդ տեմպերին համահունչ գնալը: Մենք գիտենք, որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) բարձր ճշգրտության զինամթերքի պահուստները լրացելու խնդիրներ ունի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ