News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը փորձել է հեռու մնալ Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարձակումների մասին վերջին հաղորդագրություններից։ ԱՄՆ-ն «կհարգի» ռազմի դաշտում Ուկրաինայի որոշումները, սակայն չի խրախուսում էսկալացիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա նշել է, որ Կիեւին է փոխանցել հարցը, թե ով է պատասխանատու Ռուսաստանի ուղղությամբ վերջին հարվածների համար։

«Իհարկե, մենք չենք խրախուսել Ուկրաինային ՌԴ տարածքին հարվածելու հարցում»,-ասել է նա։  

«Մենք տրամադրում ենք տեղեկատվություն, որպեսզի օգնենք նրանց պաշտպանվել։ Անշուշտ, մենք տրամադրում ենք նաեւ ռեսուրսներ եւ նյութական զենք ինքնապաշտպանության համար, բայց նրանք ինքնուրույն են որոշումներ կայացնում։ Այս պատերազմի ամբողջ գաղափարը, ամբողջ սկզբունքն ինքնիշխանությունն է, եւ, ի տարբերություն ռուսաստանցիների՝ մենք հարգում ենք ուկրաինական ինքնիշխանությունը։ Երբ մենք նրանց տալիս ենք սպառազինության համակարգ, այն իրենցն է, որտեղ եւ ինչպես են նրանք օգտագործում այն, որքան զինամթերք են օգտագործում, դա արդեն Ուկրաինայի խնդիրն է»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի սահմաններից դուրս ցանկացած էսկալացիա վնաս է հասցնում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։ «Մենք Ուկրաինայի հետ զրույցներ ենք ունեցել սպառազինությունների համակարգերի համար պատասխանատվության մասին։ Մենք, անշուշտ, շատ հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունը էսկալացիայի վերաբերյալ»,-ասել է Քիրբին CNN-ին տված հարցազրույցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ