News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, ով վերջերս աչքի էր ընկել ուղեւորների ներկայությամբ օդանավի սրահում միզելու դեպքով, փորձում է սկանդալին հումորի երանգ տալ։ 

Հանրահայտ «Աստերիքսն ու Օբելիքսը» ֆիլմի իր գործընկեր Էդուարդ Բայերի հետ Դեպարդյեն տեսահոլովակ է նկարահանել «Գալլերն օդում» (Les Gaulois Dans L`Espace) վերնագրով, բայց տեսահոլովակում միզելու անհետաձգելի կարիքը նա փոխարինել է ուտելու ցանկությամբ։

Աստերիքսը (Դեպարդյեն) ուղեկցորդուհուն խնդրում է իրեն կերակրել, բայց վերջինս մերժում է, խնդրելով մի քանի րոպե համբերել։ Ի պատասխան Դեպարդյեի կերպավորած առասպելական դյուցազունը բարձրանում է տեղից եւ նետվում դեպի օդանավի պարենի բաժին։ Այս ամենի ընթացքում, կադրի հետեւում հնչում է օդանավի հրամանատարի թռիչքը հետաձգելու մասին հրամանը։ Այսինքն՝ հոլովակի սցենարը կրկնում է Դեպարդյեի հետ կատարվածը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ֆրանսիացի դերասանը, օգոստոսի 16-ին միզել էր CityJet ավիաընկերության Avro RJ-85 օդանավի հատակին, ուղեւորների աչքի առջեւ։ Ականատեսները նշել են, որ Դեպարդյեն հարբած է եղել, սակայն դերասանը պարզաբանել է, որ շագանակագեղձի խնդիրներ ունի, եւ չի կարողացել մի քանի րոպե համբերել, մինչեւ ինքնաթիռը կհավաքեր բարձրություն, եւ կթույլատրվեր օգտվել զուգարանից։

Հատկանշական է, որ նույն օդանավում է եղել նաեւ Էդուարդ Բայերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ