News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր երեկոյան այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

 «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը պետնախարարին տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է:

Պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի, ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի, «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ:

Պետնախարարին զեկուցվել է իրավիճակը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել  19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում:

Հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Գրիգորյանը նշել է, որ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր  փորձաքննություններ՝ պատճառները պարզելու համար, որոնց արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ:

Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանատու անձանց  հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել  դեպքի պատճառները պարզելու, կանխարգելիչ միջոցառումները շարունակելու ուղղությամբ: Նա հանձնարարել է նաև վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերին արագ հակազդելու և համակարգված գործելու առումով: Պետնախարարը կարևորել է  նաև  հանրությանը պատշաճ իրազեկելու աշխատանքների իրականացումը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ