News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հազարավոր նոր հակատանկային զինատեսակներ է պատվիրել՝ շվեդական Saab արտադրողի հետ կնքված 229 միլիոն ֆունտ սթեռլինգի գործարքի շրջանակներում՝ փորձելով համալրել պակուստներն այն բանից հետո, երբ հազարավոր միավորներ Ուկրաինա են ուղարկվել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս տարի Ուկրաինային նոր սերնդի հակատանկային թեթեւ սպառազինության (NLAW) մեծ ծավալներ է մատակարարել։

Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, որ զենքն արդեն «վճռորոշ դեր» է խաղացել ուկրաինական բանակին աջակցելու գործում: «Մենք շարունակում ենք կատարել մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի հանդեպ՝ երաշխավորելով, որ մեր զինված ուժերը առաջիկա տարիներին այդ զենքի կայուն մատակարարումներ կստանան»,- ասել է նա:

Նոր պայմանագիրը 2024-2026 թվականներին կավելացնի բրիտանական NLAW-ի առաքումները մի քանի հազարով՝ չհաշված 2023 թվականին առանձին գնման միջոցով առաքվելիք 500 միավորը:

NLAW-ը կհավաքվի Հյուսիսային Իռլանդիայում Բելֆաստի Thales գործարանում եւ կփոխանցվի բրիտանական բանակին:

Հայտարարության մեջ ասվում է, որ դա ուսային արձակման հրթիռային համակարգ է, որը կարող է կառավարել մեկ զինվոր՝ ժամանակակից հիմնական մարտական տանկը 20-800 մետր հեռավորությունից խոցելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ