News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժիներական աշխատանքներ են կատարվել ողջ սահմանի երկայնքով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Հանրային ՀԸ-ն եթերում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դա կհավաստեն բոլոր նրանք, ովքեր սահմանի հետ որեւէ կերպ առնչվել են: Եւ վերջին իրադարձություններից հետո, մենք ունենք նոր բնագծեր, այստեղ նույնպես վերջին 2 ամսվա ընթացքում էական աշխատանք է  կատարվել: Ես չեմ կարող ասել` այն իդեալական է, այն հեռու է իդեալական լինելուց,  բայց այս պահին կարող եմ գնահատել բավարար, դա ամենօրյա աշխատանք է եւ մենք շարունակել եւ շարունակելու ենք այդ աշխատանքը նաեւ եղանակային պայմանների փոփոխություններից հետո»,-ասաց նա:

Հարցին, թե մենք փորձում ենք զենք ձեռք բերել այլ շուկաններից, քանի որ մեր երկրին զենք մատակարարող երկիրն ինքն ունի խնդիրներ, Պապիկյանն ասաց, որ իրենք նոր շուկաներ են փորձում գտնել եւ արդեն տեսանելի արդյունքներ կան:

«Արդյունքները մոտ են առարկայական լինելուն, եթերում ավելին խոսել չճեմ կարող»,- նշեց նա:

Հարցին,թե ինչպես կգնահատի սահմանային իրավիճակը, նախարարն ասաց, որ վիճակը լարված է` հաշվի առնելով, որ անընդհատ կրակոցներ կան. «Դա չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում, այսինքն այդ լարվածությունը մշտապես կա, մեր խնդիրը լարվածություն չհաղորդելն է պրոցեսին եւ բնականաբար բանակցային ճանապարհով  խաղաղության հասնելն է, սա մեր կառավարության նպատակն է, որի մասին բազմիցս խոսել ենք, բայց ասել, որ այսօր վտանգները վերացված են, չեմ կարող ասել, բայց նաեւ չեմ կարող վախեցնել, որովհետեւ այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ