News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։

Չնայած բոլոր հաշվարկներով եւ դատարանների վճիռներով ԼՀԿ-ին մանդատ չէր հասնում, բայց այդ նենգ հայցով իշխանական սցենարը կյանքի կոչեցին, գուցե դրա գինը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր։

Մի առանձին հայցով էլ դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերի գումարումը, քանի դեռ ընտրությունների վիճարկումն ավարտված չէ, այս դատական քաշքշուկը դեռ շարունակվում է, իսկ Ասլանյանը շարունակում է մնալ բանտում։ Այս ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, եւ ՔՊ-ն զավթեց համայնքը։ Այսօր ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն եւ չի կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Հույս ունեն, որ մի քանի ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը կլուծեն, բայց չի ստացվում։

Երեկ մենք «Ասլանյան դաշինքի» ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ մինչեւ ե՞րբ կարող է այս վիճակը շարունակվել։ Նա ասաց, որ Վանաձորում աննախադեպ իրավիճակ է, օրենքը նման դեպքերում լուծումներ չի տալիս։ Իշխանական շրջանակներում հույսը չեն կորցնում, որ մարդագողություն կիրականացնեն, եթե ոչ՝ մարտի վերջին նոր ընտրությունների կգնան։ Վաղը եւս ավագանու նիստ է նշանակված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ