News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը եւ մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին եւ կմեկնաբանենք իրավիճակը», – նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, եւ, ահա, որոշել են քրեական վարույթը կարճել:

Իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե այդ ձայնագրության հրապարակումը ոչ թե քրեական, այլ քաղաքական հրահանգների ապացույց էր, բայց որ քրեական վարույթը քրեական ավարտ չի ունենում միայն այն պատճառով, որ արդեն երկու կողմերն էլ՝ թե՛ Վարդազարյանը, թե՛ Ջհանգիրյանը այլեւս պաշտոնյաներ չեն, խիստ ուշագրավ էր: Որպես համեմատություն՝ նշենք, որ նույն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նաեւ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, եւ այդ գործի քննությունը դեռ շարունակվում է, թերեւս, այն պատճառով, որ Անդրանիկ Սիմոնյանը պաշտոնյա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ