News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է «Ավիս» բիզնես-կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է մեր հանրապետությունում նման կարգի առաջին հաստատության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ կենտրոնը էական դերակատարություն կունենա Արցախում ձեռներեցության զարգացման, նոր բիզնես կուլտուրայի տարածման, միջազգային առաջատար փորձի ներդրման գործում:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է բիզնես-կենտրոնների ցանցի զարգացման մեջ եւ ըստ ամենայնի կաջակցի այդ գործընթացին:

Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ եւ տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ