News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոսկու արժեքը հինգշբաթի առավոտյան կայունանում է մեկ տրոյական ունցիան 1 795 դոլարից մի փոքր ցածր մակարդակում՝ մեկ օր առաջվա թանկացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Արժեքի աննշան անկմանը նպաստում են դոլարի ամրապնդումը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի հերթական բարձրացման սպասումը։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 3,4 դոլարով կամ 0,19 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 794,6 դոլար։ Չորեքշաբթի ոսկին թանկացել էր 0,9 տոկոսով եւ հասել է 1 800 դոլարի։ Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանացել է 0,64 տոկոսով՝ մեկ ունցիան 22,775 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ