News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պերուի ոստիկանությունը կալանավորել է Պեդրո Կաստիլյոյին, որին երկրի խորհրդարանը մինչ այդ հանել էր նախագահի պաշտոնից։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել էր El Comercio թերթը։

Պարբերականը հրապարակել է Կաստիլյոյի լուսանկարը ոստիկանական տեղամասում։ Թերթի տվյալներով՝ նա գտնվում է մայրաքաղաք Լիմայում։

Մինչ այդ Կաստիլյոն հայտարարել էր, որ ցրում է խորհրդարանը եւ Պերուում պարետային ժամ է մտցնում։ Երկրի գլխավոր դատախազությունն այդ որոշումն անվանել է «սահմանադրական կարգի խախտում» եւ հայտարարել է «իրավաբանական միջոցներ» ձեռնարկելու պլանների մասին։

Կաստիլյոն Կոնգրեսի նիստն սկսվելուց առաջ, որտեղ քննվելու էր նրա իմփիչմենթի հարցը, հանդես է եկել ուղերձով։ Օրենսդիրները չեն չեղարկել քվեարկությունը եւ հավանություն են տվել պետության ղեկավարի հրաժարականին։ Զինվորականները եւ ոստիկանությունն իրենց աջակցությունն են հայնել Կոնգրեսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ