News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 8-ին, շարունակում է իր հերթական նիստերը: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որոնցից 26-ը նախօրդ օրերին արդեն քննարկվել են:

Հիշեցնենք, որ նախորդ օրերին քննարկվել են մասնավորապես, ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, ԲԴԽ անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար ՔՊ-ն առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները մասնակցում են ԱԺ աշխատանքներին: Նրանք, սակայն, նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէին եւ հարցեր չուղղեցին կառավարությանը:

Այսօր մնացած 4 հարցերի քննարկումից հետո խորհրդարանը կքվեարկի երեկ եւ այսօր քննարկված հարցերը:

Տպել
Ամենաշատ