News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա մասնավորապես, գրել է. «Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։

Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։

Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։

Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝

ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,

հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,

հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,

բռնի անհետացումը,

քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքը,

հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,

Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,

Երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,

վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,

առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ...

Թերևս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝

1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը»,

2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»․․․

Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։

Իսկ Ձեր երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք ծանոթանալ Freedom House-ի 2021, 2022 թվականների զեկույցներին հետևյալ հղումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ