News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանություններն աշխատում են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի օրվա ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը՝ չնշելով, սակայն, թե արդյոք Վաշինգտոնը նպատակահարմար է համարում Կիեւին Patriot հակահրթիռային  պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տրամադրումը։

«Մենք սերտ համագործակցության մեջ ենք ուկրաինացիների հետ՝ անվտանգության ոլորտի իրենց պահանջմունքների հետ կապված։ Մենք աշխատում ենք Ուկրաինային ՀՕՊ համակարգերի տրամադրման ուղղությամբ, կոնկրետ այս հարցի [Patriot համալիրների] վերաբերյալ այսօր ազդարարելու բան չունեմ»,- ասել է նա։

Ժան-Պիեռին խնդրել են մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Բեռլինը եւ Վարշավան համաձայնության են եկել Լեհաստանում Patriot համակարգերի տեղակայման մասին։ Նա ի պատասխան նշել է, որ այդ պայմանավորվածությունը պետք է մեկնաբանեն Լեհաստանի եւ Գերմանիայի իշխանությունները, բայց ավելացրել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը «ողջունում է դաշնակիցների՝ ՆԱՏՕ հավաքական պաշտպանության ամրապնդմանն ուղղված ջանքերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի վարչապետը արեւմտյան երկրներին կոչ է արել երկխոսություն չվարել Պուտինի հետ
Կարծում եմ, որ սխալ է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երկխոսություն վարելը․․․
Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 15 հազար ուկրաինացի զինվորական կպատրաստի
Քաղաքացիների եւ նրանց գոյության միջոցների պաշտպանությունն առաջնահերթություն է․․․
Վրաստանը ցանկանում է միանալ Ռուսաստանի նկատմամբ առաջիկա հաղթանակին. Դանիլով
Այսօր ես լսել եմ Վրաստանի նախագահի հայտարարությունը, որը կարծում է, որ երբ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղ ․․․
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Ուկրաինային F-16 կործանիչներ կարող են մատակարարել Դանիայի եւ Նիդեռլանդների տարածքով. NYT
Նիդեռլանդներում մոտ 40 F-16 կործանիչ կա․․․
Զելենսկին հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ  
Սկսում ենք Ուկրաինայում եվրաինտեգրման երկու շատ կարեւոր օր․․․
Թուրքիան կասկած է հայտնել ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ի կառուցվածքը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ