News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Ժորաբեկ Միրզամահմուդովը հայտարարել է, որ «եթե անգամ Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագիրր կնքվի, դա դաշինք չի նշանակի»։ Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Տաշքենդը բանակցություններ են վարում ռուսական գազը հարեւան Ղազախստանով մատակարարելու մասին, բայց «դա տեխնիկական պայմանագիր» է լինելու», տեղեկացրել է Reuters-ը։

«Պահանջարկը բավարարելու, ներքին սպառումն ապահովելու եւ խնդիր լուծելու համար այսօրվա դրությամբ մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի գազ եւ էլեկտրաէներգիա ներմուծենք հարեւան երկրներից եւ ոչ թե ինչ-որ դաշինքի կամ միության միջոցով։ Այստեղ մենք բանակցություններ ենք վարում՝ ելնելով ազգային շահերից, որպեսզի համագործակցենք կոմերցիոն պայմանագրի, առքուվաճառքի հիման վրա եւ ոչ թե մեր էներգացանցերը հանձնելու միջոցով»,- ասել է Միրզամահմուդովը, տեղեկացրել է «Газете.uz-ը։

Երկրների միջեւ «եռյակ գազի համաձայնագրի» կնքման նախաձեռնության մասին առաջին անգամ տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նոյեմբերի 28-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։ Այն ժամանակ նա նշել էր, որ նախաձեռնությունը Ռուսաստանի նախագահինն է։ «Այսօր Վլադիմիր Վլադիմիրովիչը խոսել է այն մասին, որ մենք պետք է ստեղծենք մի ինչ-որ եռյակ միություն։ Նա պատրաստվում է այս թեմայի վերաբերյալ զանգահարել Ուզբեկստանի նախագահին։ Մենք նույնպես պետք է խորամուխ լինենք այս թեմայի մեջ»,- ասել է Տոկաեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բերբոքը՝ Ադրբեջանից գազի մատակարարումների մասին. Դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մարդու իրավունքները
Այժմ, երբ մենք ազատվել ենք ռուսական գազից կախվածությունից, մենք փնտրում ենք նոր գործընկերներ եւ փորձում ենք լրացնել էներգիայի կորուստները․․․
Նավթի արժեքը բարձրանում է
Երեքշաբթի օրը նավթի համաշխարհային գները բարձրանում են...
Էր Ռիադը զգուշացրել է նավթի պակասի մասին՝ նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցների պատճառով
Նա նշել է, որ թագավորությունը զգուշությամբ է նավթի արդյունահանման հետ կապված  որոշումներ կայացնելու․․․
Հնդկաստանը մեծացնում է նավթի գնումները Ռուսաստանից՝ արեւմտյան երկրներին վաճառելու համար․ Bloomberg
Հնդկաստանը նաեւ օրական ծծմբի ցածր պարունակությամբ 172 000 բարել դիզելային վառելիք է առաքում Եվրամիություն․․․
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել է արտահանումը
Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը անվնաս է եւ շարունակում է աշխատանքը...
Իրաքից եւ Ադրբեջանից Թուրքիա գնացող նավթատարները չեն վնասվել, նավթը շարունակում է հոսել. Reuters
Իրաքից եւ Ադրբեջանից Թուրքիա գնացող նավթատարները չեն վնասվել...
Ամենաշատ