News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Ուսանողական խորհուրդը հայտնում է, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թ. 1466-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամներից մեկ ուսանողի ազգանվան մեջ առկա է վրիպակ:

Դեկտեմբերի 5-ին համալսարանը և ուսանողը այդ մասին գրություն են ուղարկել ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մաթևոսյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանին՝ խնդրանքով մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը կատարել փոփոխություն նշված որոշման մեջ: Սակայն մինչ այս պահը փոփոխությունը կատարված չէ, ինչը կարող է ստեղծել խոչընդոտ ուսանողի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելուն:

Կոչ ենք անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը որոշման փոփոխությունը անհապաղ ուղղարկել ՀՀ կառավարություն հաստատման՝ չստեղծելով արհեստական խոչընդտներ, քանի որ այսօր վերջնաժամկետն է: Հակառակ դեպքում կխախտվի հոգաբարձուների խորհրդում ուսանողական անդամների օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի պահանջը և կոտնահարվեն ուսանողների իրավունքները:

Գտնում ենք, որ այս արհեստական ձգձգումը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 9-ին խորհուրդը ընտրելու է ԲՊՀ ռեկտոր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ իրենց տեղեկություններ են հասել, որ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում: Կայքի աղբյուրների փոխանցմամբ, նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ՝ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ: Եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ:

Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայկական ժամանակի» հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։ «Հոդվածը  նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին: Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»:

Ընտրություններին ընդառաջ փորձ է արվում բացասական իմիջ ստեղծել Բրյուսովի գործող ռեկտորի անձի շուրջ. հայտարարություն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ