News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին (դեկտեմբերի 4-9-ը):

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հնգօրյա միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրներից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարությունների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Հայաստանը նախապատրաստել է երկու զեկուցում Մետաքսի մեծ ճանապարհին միջնադարյան Հայաստանի դերի և պատմահնագիտական ժառանգության պահպանության ոլորտում ունեցած փորձի մասին:

Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաև Կազանի ժողովուրդների բարեկամության տան հայկական կենտրոնի ղեկավարությանը և ծանոթացել գործունեությանը:

Թաթարստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են երկու երկրների հաջող փորձը և համագործակցության հեռանկարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումները համարժեք են եղել Հայաստանի ՀՆԱ-ի 20%-ին
Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը նույնպես աննախադեպ՝ մոտ 80%-ով աճել է․․․
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խորացնում են համագործակցությունը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ…
Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան
Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով Վայոց ձորում է...
Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2. Վահե Հովհաննիսյան
«Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի…
«Իրավունք». ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին
«Իրավունքի» տեղեկություններով` օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ից Հայաստանի...
Միշուստինը Հայաստանին հրավիրել է ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում  
Կառավարությունների մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում առեւտրատնտեսական փոխգործակցության ․․․
Ամենաշատ