News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակն առաջին անգամ ստացել է Typhon արձակման կայանքները, որոնք թույլ են տալիս Tomahawk թեւավոր հրթիռների արձակում ցամաքային կայանքից, հաղորդում է Lockheed Martin-ը։

Ընկերությունը նշել է, որ Typhon մարտկոցի կազմի մեջ մտնում են կառավարման կենտրոն եւ հրթիռներ։

«Lockheed Martin-ի ներդրումները ժամանակակից ինժեներական գործընթացներում եւ թվային արդիականացման մեջ թույլ են տվել ընկերությանը հարմարեցնել Aegis-ի կառավարման եւ վերահսկման գործառույթները եւ Mark 41 ուղղահայաց արձակման համակարգը՝ երկար հեռավորությունների վրա կրակի վարման հարցում բանակի պահանջները ժամանակին բավարարելու համար»,-հայտնել է ընկերությունը։

Նշվում է, որ Typhon-ը կօգնի ԱՄՆ բանակին «ավելի ճկուն եւ բազմապրոֆիլ ուժ» դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ