News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միասին 79 տարի ապրած 100-ամյա Հյուբերտ եւ Ջուն Մալիքոտ ամուսինները Օհայո նահանգից մահացել են 20 ժամ տարբերությամբ, տեղեկացրել է WCPO 9 News-ը։

Հանգուցյալների 76-ամյա որդու՝ Սեմի խոսքով, Գոհաբանության օրվանից հետո  Ջունը լուրջ հիվանդացել է եւ հայտնվել հոսփիսում։ Հենց որ Հյուբերտն այցելել է կնոջն ու տեսել, որ նա ծանր վիճակում է, նրա առողջությունը միանգամից վատացել է։ Տղամարդուն հոսպիտալացրել են նույն հոսփիսում եւ տեղավորել Ջունի հետ նույն հիվանդասենյակում։

Մի քանի օր ամուսիններն անգիտակից վիճակում են եղել։ Տղամարդը մահացել է նոյեմբերի 30-ի առավոտյան, իսկ նրա կինը՝ մոտ 20 ժամ հետո՝ դեկտեմբերի 1-ին։ Սեմը համոզված է, որ Հյուբերտի մահվան պատճառը տառապանքն էր Ջունի ծանր վիճակի պատճառով։

Ամուսինները երեք զավակ ունեն, յոթ թոռ եւ 11 ծոռ։ Նրանք ամուսնացել են 1943թ.։ 79 տարվա ընթացքում Ջունը եւ Հյուբերտը միայն մեկ անգամ են իրարից բաժանվել, երբ տղամարդը ծառայել է բանակում։ Բացի այդ, նրանք ոչ մի անգամ լրջորեն չեն վիճել։ «Եթե տարաձայնություններ են առաջանում, դուք, երեւի, մի երկու րոպե հեռանում եք։ Հետո վերադառնում եք եւ փոխում թեման կամ լուծում խնդիրը»,- ասում էր Հյուբերտը։ Տղամարդը հավաստիացնում էր, որ կյանքը չի պատկերացնում առանց կնոջ։ Հանգուցյալ ամուսինների դստեր խոսքով՝ նրանք ամեն երեկո իրար բարի գիշեր էին մաղթում՝ ձեռք ձեռքի տված, իսկ առավոտյան անասելի ուրախ էին նորից միմյանց տեսնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ