News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում շարունակվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի վարկաբեկման ջանքերը։

Այսօր ելույթ ունենալով «ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների դերը մշակութային արժեքների պաշտպանության գործում եւ դրանց կիրառման բարելավման ասպեկտները» միջազգային գիտաժողովում, որը կազմակերպել են Ադրբեջանի ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Ազգային հանձնաժողովը, Ադրբեջանի ICOMOS ազգային կոմիտեն եւ ADA համալսարանի զարգացման եւ դիվանագիտության ինստիտուտը, Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Բաքուն, իբր, քանիցս դիմել է ներկայում իր կողմից վերահսկվող տարածքներ առաքելություն ուղարկելու հարցով, բայց առաքելությունն այդպես էլ չի ուղարկվել։ «Դա լավ չի ընդունվել Ադրբեջանում։ Եվ դա մեծ վնաս է ՅՈւՆԵՍԿՕ-ի հեղինակությանը։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ անել կատարել իր պարտավորությունները»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Քերիմովի խոսքերը։ Նախարարն ավելացրել է, որ «Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացված մոնիթորինգը վեր է հանել ադրբեջանական մշակութային ժառանգության միտումնավոր ավերածություններ»։

Ադրբեջանցի նախարարի խոսքերը պարզապես միայն սուտ չեն։ Շատ տարիներ հայկական կողմը փորձել է կազմակերպել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցելություն Արցախի տարածք, որպեսզի ապացուցի, որ ոչ մեծ քանակությամբ ադրբեջանական ժառանգությունը միտումնավոր ոչնչացման չի ենթարկվում։ Այո, զգալի մասը, ինչը կար, վնասվել է, բայց վնասվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ինչը չես ասի ադրբեջանցիների ձեռքում հայտնված հայկական պատմական եւ մշակութային հուշարձանների մասին։ Առաքելության կազմակերպման հայկական կողմի բոլոր փորձերը համառ դիմադրության են հանդիպել հենց Ադրբեջանի կողմից, որն ակնհայտորեն չէր ցանկանում, որպեսզի ճշմարտությունը հայտնի դառնա բոլորին։

2020թ. ագրեսիվ պատերազմից հետո երկու տարի անց Ադրբեջանի իշխանությունները «հանկարծ» ՅՈւՆԵՍԿՕ-ից պահանջում են գալ եւ «հաստատել», իբր, հայերի կատարած հանցագործությունները։ Ակնհայտ է, որ այդ ընթացքում ադրբեջանցիներն իրենք են իրենց «հուշարձանները» բերել «պատշաճ տեսքի», եւ առավել եւս ակնհայտ է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին ցույց կտրվի «այն, ինչ պետք է»՝ հարկավոր ռակուրսից։

ՅՈւՆԵՍԿՕ-ում հասկանում են, որ եթե կազմակերպությունը ենթարկվի Բաքվի «հրավերին», ապա կդառնա կեղտոտ խաղի խամաճիկ եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման օրինականացման անմիջական մեղսակից։

Թե ինչու էր կազմակերպությունը լռում, երբ Ադրբեջանը տասնյակ տարիներ ոչնչացնում էր հայկական հուշարձանները՝ առանձին հարց է։

Ի դեպ, ՅՈւՆԵՍԿՕ-ն առանձնապես չէր վրդովվում նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանական ռազմական բուլդոզերները հողին էին հավասարեցնում Նախիջեւանի հայկական խաչքարերը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի վրա Ադրբեջանի հարձակումները պայմանավորված են նրանով, որ կազմակերպությունը ղեկավարում է ֆրանսուհի Օդրի Ազուլեն։ Քանի որ այժմ Բաքուն լարված հարաբերություններ ունի Սենատի եւ Ազգային ժողովի կողմից Հայաստանին աջակցող բանաձեւերի եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պահանջի պատճառով, ամեն «վատը»  ֆրանսիական է։

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, որը երկար տարիներ այդ կազմակերպությունում բարի կամքի դեսպան էր, Սենատի քվեարկության նախօրեին ցուցադրաբար հրաժարվել է կոչումից։

Թե որ արժանիքների համար էր Մեհրիբան Ալիեւան բարի կամքի դեսպան դարձել, մնում է միայն գուշակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ