
Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների դեսպանների հետ։ Հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների դեսպանների հետ», - ասել է նա։
Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ համագործակցության արդյունքները, կնշի ապագայում Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններրը։ «Եվ, իհարկե, դեսպաններին կտեղեկացնի մի շարք արդիական միջազգային եւ տարածաշրջանային թեմաների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին»,- հավելել է դիվանագետը։