News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, յուրացնելու կամ վատնելու և թմրամիջոցի իրացման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, հոգեկան ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարաքարի ճանապարհին Mercedes է այրվել
Երեւանում, փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։45-ի…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա
ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր...
Իսրայելում ամերիկացի զբոսաշրջիկը ձերբակալվել է՝ Երուսաղեմի եկեղեցում Քրիստոսի արձանը կոտրելու համար
Անկարգությունները սկսվել են Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարության լիազորությունների ստանձնման առաջին շաբաթներին․․․
Հորդանանի մայրաքաղաքում թմրավաճառների ցանց են ոչնչացրել
Խուզարկության ընթացքում կասկածյալներից մեկը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնց հաջողվել է նրան ձերբակալել եւս երեքի հետ միասին․․․
Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել
Տավուշի մարզի պարեկները հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին...
Երեւանի քաղաքապետարանի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է
Քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում եւ ձախ արմնկային ոսկորի կոտրվածք...
Ամենաշատ