News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակչուհուն ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2022թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված վարույթի քննությամբ պարզվել է, որ 25-ամյա կինը շուրջ երեք տարի փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Սևան քաղաքի 27-ամյա բնակչի հետ: Վերջինս համատեղ կյանքի ընթացքում կնոջ արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունք դրսևորելով, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան, նրա և մերձավորների հասցեին հայհոյանքներ հնչեցրել:

2022 թվականի նոյեմբերի 21-ին 27-ամյա տղամարդը հերթական անգամ հարվածել է կնոջը, վիրավորել նրա արժանապատվությունը, սպառնացել: Տղամարդու կողմից պարբերաբար դրսևորած դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից դրդված, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, անկարող լինելով տանել առկա վիճակը, հետագայում նորից իր նկատմամբ ամուսնու կողմից նման վերաբերմունքից ազատվելու համար, հաշվի չառնելով նույնիսկ իր խնամքին գտնվող մանկահասակ երեխային, նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, 25-ամյա կինը գնացել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատված և ինքնասպանություն գործելու նպատակով այնտեղ կառուցված հետիոտնային վերգետնյա անցումից իրեն ցած է նետել և ստացել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա տղամարդու կողմից 25-ամյա կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, վերջինիս մերձավորների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու ժամանակ, գիտակցելով, որ որդու գործողությունները ֆիզիկական և հոգեկան տառապանք են պատճառում 25-ամյա կնոջը, որդուն սաստելու փոխարեն, մայրը նորմալ է ընդունել այդ հանգամանքը՝ ողջունելով որդու կողմից բռնության գործադրումը, այդպիսով դրսևորել դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 27-ամյա տղամարդուն և նրա մորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Ամենաշատ