News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող  haqqin.az կայքը հրապարակել է հերթական «ծրագրային» հոդվածը՝ անդրադառնալով Հունաստանի դեմ Թուրքիայի հնարավոր ագրեսիային Բաքվի մասնակցությանը։

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, «Ադրբեջանն ու Թուրքիան զորքեր են կուտակոմ Իրանի սահմանի մոտ, բայց անհանգստացած է Հունաստա՞նը»։

««Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվել են ադրբեջանական եւ թուրքական բանակների ստորաբաժանումների կողմից Բաքվում եւ Իրանի հետ սահմանակից շրջաններում, առաջացրել են ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ Հունաստանի մտահոգությունը։

Հունական ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձրել այդ զորավարժություններին եւ ենթադրել, որ դրանց նպատակը թուրք-ադրբեջանական բանակը Հունաստանի հետ պատերազմին պատրաստելն է։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ դաշնակից զորքերը, ի թիվս այլնի, մշակել են ծովից դեսանտի իջեցումը հակառակորդի վերահսկողության տակ գտնվող կղզիներ։

Հունական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը Կասպից ծովում ընդամենը 2-3 կղզի ունի, ուստի զորավարժությունների նպատակը, փաստորեն, թուրքական բանակի հետ համատեղ Էգեյան ծովում կղզիների գրավման  նախապատրաստվելն է: «Եղբայրական բռունցք» վարժանքներում ադրբեջանական եւ թուրքական բանակների ստորաբաժանումները կառուցել են պոնտոնային կամուրջ եւ դրա վրա ծանր ռազմական տեխնիկա են տեղափոխել։ Ըստ էության՝ զորավարժությունների սցենարում ջրային պատնեշով զորքերի անցման ընդգրկումը պատասխան էր Իրանին, չէ որ որոշ ժամանակ առաջ Թեհրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Մասնավորապես, իրանցի զինվորականների հատուկ ուշադրությունը հատկացվել է պոնտոնային կամրջի կառուցմանը եւ Արազ գետի վրայով ռազմական տեխնիկայի տեղափոխմանը: Դա ակնհայտ սպառնալիք էր Ադրբեջանին, եւ շուտով պատասխան եղավ։ Ադրբեջանական հատուկջոկատայինները նախ զորավարժություններ են իրականացրել Իրանի հետ սահմանին, այնուհետեւ թուրքական եւ ադրբեջանական զորամասերի լայնածավալ զորավարժություններ են կազմակերպվել Իմիշլիի, Ջաբրայիլի եւ Աստարինի շրջաններում, ինչպես նաեւ Բաքվի ափերի մոտ։ Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը, որը ժամանել է նախապատրաստության ընթացքին հետեւելու համար, հայտարարել է, որ թուրքական բանակը միասնական է լինելու Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիքի դեմ պայքարում։

Բայց Աթենքը կասկածում է, որ զորավարժությունների այս դրվագը իրականում ուղղված է իր դեմ։ Հունական լրատվամիջոցները պնդում են, որ ջրային պատնեշի վրայով պոնտոնային կամրջի կառուցումը կարող է նախապատրաստություն լինել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ Մարիցա  գետի վրայով անցնելու համար։

Հունական լրատվամիջոցները հիշատակում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված միության մասին Շուշիի հռչակագիրը, ինչպես նաեւ այն, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ադրբեջանական բանակի իրավազորության բարձրացմանը, ուստի, ներկայիս համատեղ զորավարժությունները ակնհայտորեն վերջինը չեն լինելու։

Հունաստանում ենթադրում են, որ անցյալ տարի երկու երկրների հատուկ ստորաբաժանումների անցկացված երկշաբաթյա զորավարժությունները նույնպես ուղղված էին իր դեմ, քանի որ այդ զորավարժությունների ընթացքում կատարելագործվում էին կղզիների ափ իջեցնելու, հակառակորդի թիկունք ներթափանցելու եւ նրա լոգիստիկայի ոչնչացման սցենարները

Հունական լրատվամիջոցներն ավելի հեռուն են գնացել եւ հայտարարել, որ Անկարայի եւ Աթենքի միջեւ հնարավոր պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը նույնպես պատերազմելու է հույների դեմ։ Այդ դեպքում, եթե անգամ Հունաստանին հաջողվի ոչնչացնել Թուրքիայի ռազմական ավիաբազաները հրթիռային հարվածներով, ապա ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա վառելիք կհասցնեն, ապա կհարձակվեն Հունաստանի վրա։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բավական լարված հարաբերություններ են ձեւավորվել։ Պատճառն այն է, որ Աթենքն իր զինված ուժերը կենտրոնացնում է Էգեյան ծովի ապառազմականացված կղզիներում, ինչպես նաեւ հետախուզում եւ հորատում է իրականացնում Միջերկրական ծովում՝ Թուրքիայի տնտեսական շահերի գոտում ածխաջրածնային ռեսուրսներ հայտնաբերելու համար: Բացի այդ, Ռեջեփ Էրդողանն արդեն բազմիցս զգուշացրել է Հունաստանին, որ «թուրքերը կարող են հանկարծակի գալ գիշերը»»,-ասվում է հոդվածում։

Այսպիսով, Բաքվում չեն հերքում Հունաստանի դեմ ագրեսիային Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը։ Ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Հիտլերի օրինակով նպատակ է դրել հնարավորինս շատ «կենսատարածք» նվաճել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ