News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամեին։

Հանդիպումից հետո Ադրբեջանի ղեկավարը հյուրին ընծայել է արժեքավոր նվեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արժեքավոր նվերը ոչ թե գորգերն ու ոսկին են եղել, այլ Ալիեւի դստեր՝ Հեյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիեւայի հեղինակած նկարը եւ նրա աշխատանքների կատալոգը։

Պատմական պահը հավերժացրած նկարում երեւում են ինքնագոհ Իլհամ Ալիեւը եւ մի փոքր տարակուսած Ալբանիայի վարչապետը:

Ադրբեջանի ղեկավարի ավագ դստեր բանաստեղծական տաղանդը վաղուց հայտնի է։ Նրա  բանաստեղծությունները նույնիսկ ներառված են դպրոցական ծրագրում՝ ըստ երեւույթին, նպատակ ունենալով ստվեր գցել պոեզիայի դասականների վրա։

Հիմա Լեյլա Ալիեւան որոշել է իր ուրույն հետքը թողնել գեղանկարչության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ