News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։

17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիետնամի ՌՕՈՒ կործանիչը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, օդաչուն զոհվել է
Վիետնամի պաշտպանության նախարարությունը ռազմաօդային ուժերին եւ հակաօդային պաշտպանությանը․․․
Հայտնաբերվել է հայրը, որը 5 տարի չարամտորեն խուսափել է երեխային պահելուց
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած...
Միխայիլ Սաակաշվիլուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք․ ԶԼՄ 
Կլինիկայից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա․․․
Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 30-ին...
Թող գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրեն՝ առանց հրամանի գործողություն անելու համար. զոհվածի ծնող
Գուցե ոստիկանները բանակցեին, ասեին՝ Փաշինյանը չի մոտենալու մեր որդիների շիրիմներին, նման դեպք չլիներ...
«Պատրոն Դավոն» 2 ամսով կալանավորվել է
Վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ