News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երևանի քաղաքապետարան Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առևտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արձագանքելով նախարարի դիմումին՝ դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է վերոնշյալ առևտրային կրպակը՝ վերականգնելով հանրապետական նշանակության հուշարձանի և ազգային թանգարանների բարենպաստ տեսքը:

Այսօր առավոտյան կրպակն ապամոնտաժվել է:

Տպել
Ամենաշատ