Դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտավայրում առավոտյան կդիտվի մառախուղ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0 + 3,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0 + 2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5 + 7,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0 + 4,
Լոռիում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2 + 3,
Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0 + 4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0 + 3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5 + 7,
Արարատում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 6 + 9,
Արմավիրում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5 + 8,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 6 + 8,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 5 + 8,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1 + 3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 3 + 6։