News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հույս ունի հակահրթիռային վահան տեղադրել առաջիկա հինգ տարիների ընթացքում, ասել է նա Funke Media Group-ին եւ ֆրանսիական Ouest-France թերթին տված հարցազրույցում:

«Հենց հիմա կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր համակարգեր արտադրողների հետ՝ կոնկրետ լուծումների պատրաստվելու համար»,- նշել է նա:

Շոլցը նաեւ հաստատել է Գերմանիայի պաշտպանական ծախսերն ավելացնելու իր մտադրությունը՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների համար սահմանված ՀՆԱ-ի 2%-ի նպատակին հասնելու համար, այդ թվում՝ այսպես կոչված «Երկնային վահանի» համար հակաօդային պաշտպանությունը ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ ընդլայնելու հաշվին: Գերմանիան եւ ՆԱՏՕ-ում մեկ տասնյակից ավելի գործընկերներ ձգտում են համատեղ գնել հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կպաշտպանեն դաշնակիցների տարածքը հրթիռներից: Քննարկվող տարբերակներից են իսրայելական Arrow 3 համակարգը, ամերիկյան Patriot եւ գերմանական IRIS-T սարքերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ