News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է խուսափի պրոտեկցիոնիզմի «ողորկ ճանապարհից», երբ կատաղի արդյունաբերական դիմակայության մեջ է մտնում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Մենք սկսում ենք սուբսիդիաների պատերա՞զմ։ Մտավախություն ունեմ, որ կտեսնեմ պրոտեկցիոնիստական տրամադրությունների աճ»,-ասել է նա։

Եվրոպան վրդովված է ինֆլյացիայի նվազեցման մասին ամերիկյան օրենքի դրույթներից, որոնք նախատեսում են միլիարդավոր դոլարների սուբսիդիաներ եւ խթան  էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների եւ էլեկտրամոբիլների հայրենական արտադրության  հատվածին։ Դա կարող է ամերիկյան արտադրողներին մրցակցային առավելություն տալ այն ժամանակ, երբ եվրոպացի արդյունաբերողները բախվում են տնտեսական լուրջ դժվարությունների։

Սուբսիդիաների սխեման նույնիսկ Եվրոպայում ոմանց ստիպել է Վաշինգտոնին մեղադրել շահարկումների մեջ, մինչդեռ եվրոպական մայրցամաքում պատերազմ է մոլեգնում:

Մեցոլայի խոսքով՝ ԵՄ-ն պետք է խուսափի «ողորկ ճանապարհից, որով ընթանում է պրոտեկցիոնիստական մրցավազքը»։ Նա հավելել է, որ կառավարության միջամտության որոշակի աստիճան նույնպես անհրաժեշտ է տնտեսական աճը խթանելու համար:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է փորձի համաշխարհային մասշտաբով մրցակցային առավելություն ստանալ՝ հավատարիմ մնալով իր ժողովրդավարական արժեքներին եւ հետապնդելով իր կլիմայական օրակարգը:

Մեցոլան նաեւ կոչ է արել ավելի ակտիվ մոտեցում ցուցաբերել Պեկինի եւ Ասիայի այլ երկրների հետ հարաբերությունների նկատմամբ՝ Չինաստանից ԵՄ-ի արդյունաբերական կախվածությունն անվանելով «տնտեսապես հսկայական»։ «Մենք բավականաչափ չենք աշխատել մեր ասիացի գործընկերների հետ, այնպես որ, շատ առեւտրային գործարքներ դեռ քննարկման փուլում են: Որտե՞ղ ենք մենք: Ինչո՞ւ մենք չենք վարում այս բանավեճը՝ տրտնջալու փոխարեն»,-հավելել է Մեցոլան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 15 հազար ուկրաինացի զինվորական կպատրաստի
Քաղաքացիների եւ նրանց գոյության միջոցների պաշտպանությունն առաջնահերթություն է․․․
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ից վտարել ռուսական ողջ բիզնեսը եւ հրաժարվել ուրանի ներկրումից   
Եվրախորհրդարանի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում եւ պարտադիր չեն Եվրամիության ինստիտուտների համար․․․
Մեկնարկել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրարկումը
Ավելին, ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության հետ 2022 թ.-ի մարտին մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիր՝ տրամադրելու…
ԵՄ դրամաշնորհային միջոցների մնացորդը կուղղվի անձանց էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերմանը
Ներկայումս Հարթակի հնարավորությունները ՀՀ դատական համակարգի կողմից օգտագործվում են միայն մասնակի, այն է՝ Հարթակը հնարավորություն է տալիս...
Եվրահանձնաժողովի նախագահը հանձնակատարների խմբի հետ մեկնել է Կիեւ
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կիեւում է...
«Այս տարի 2-րդ մանկապարտեզն ենք բացում». Երևանի թիվ 71 մանկապարտեզի բացմանը մասնակցել է Անդրեա Վիկտորինը
Երևանում շուրջ 360 փոքրիկների առջև հիմնանորոգումից հետո դռները բացեց...
Ամենաշատ