News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները բացահայտեցին գողության մի քանի դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նոյեմբերի 22-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի մի շենքի մոտից գողացել էին հեծանիվ: Գողությունն արել էր նույն թաղամասի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին նրա քրոջ որդին, որը Վայք քաղաքի բնակիչ է, Ձախափնյակ փողոցի նույն շենքի շքամուտքից գողացել էր մեկ այլ հեծանիվ՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:

Ջերմուկի ոստիկանները նրանց հայտնաբերել ու ձերբակալել են։

Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ 45-ամյա տղամարդը 2019-2021 թվականների ընթացքում Ջերմուկ քաղաքում ևս 5 հեծանիվի գողություն էր արել:

Դեպքերի առթիվ նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելում ամերիկացի զբոսաշրջիկը ձերբակալվել է՝ Երուսաղեմի եկեղեցում Քրիստոսի արձանը կոտրելու համար
Անկարգությունները սկսվել են Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարության լիազորությունների ստանձնման առաջին շաբաթներին․․․
Հորդանանի մայրաքաղաքում թմրավաճառների ցանց են ոչնչացրել
Խուզարկության ընթացքում կասկածյալներից մեկը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնց հաջողվել է նրան ձերբակալել եւս երեքի հետ միասին․․․
Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել
Տավուշի մարզի պարեկները հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին...
Երեւանի քաղաքապետարանի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է
Քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում եւ ձախ արմնկային ոսկորի կոտրվածք...
Երիտասարդի խուզարկությամբ մեթադոն հայտնաբերվեց
Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական...
Զինդատախազությունը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պահեստում 93 մլն դրամի պակասուրդ է գտել. 5 քրվարույթ է սկսվել
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ