News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների  ապահովմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի շուրջ:

Կողմերը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին
Լրագրողների հարցին՝ ճշտող հարցին, եթե հայկական չեն, ապա ինչո՞ւ են հայկական...
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ Վահե Ղալումյան. 24news.am
Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է…
Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան
Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով...
Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան
Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես...
ՌԴ ԱԳՆ. Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի հետ կապված չէ
Բանն ինչի են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ եւ Վաշինգտոնի նոր կուրատորները...
Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան
Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք...
Ամենաշատ