News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում 27 մարդ հրապարակային մտրակահարման է ենթարկվել՝ որպես պատիժ ենթադրյալ ամուսնական դավաճանության, գողության, թմրանյութերի հետ կապված եւ այլ հանցանքների համար, հաղորդում է AFP-ը։

Աֆղանստանի նոր իշխանությունները կոշտ քաղաքականություն են վարում՝ 2021 թվականի օգոստոսին երկիրը գրավելուց ի վեր։

Երկրի գերագույն դատարանը վերջնական որոշումներ է կայացրել բողոքարկումներից հետո։ Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ մտրակահարությունը տեղի է ունեցել Փարվան հյուսիսային նահանգում։ Ընդհանուր առմամբ պատժվել է 18 տղամարդ եւ 9 կին: Նրանք ստացել են 25-36 մտրակի հարված։  

Նահանգային պաշտոնյաներն ու տեղացիները ներկա են եղել մահապատիժներին, որոնց ընթացքում պաշտոնյաները խոսել են շարիաթի օրենքների կարեւորության մասին, ասվում է դատարանի հայտարարության մեջ:

Թալիբները հրապարակավ մահապատժի են ենթարկել սպանության համար դատապարտված աֆղանստանցուն։ Կառավարության բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդի խոսքով՝ տուժողի հոր կողմից ինքնաձիգից կատարված մահապատիժը տեղի է ունեցել Արեւմտյան Ֆարահ նահանգում՝ հարյուրավոր հանդիսատեսների եւ թալիբ բարձրաստիճան պաշտոնյաների առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ