News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները եւ համացանցը հեշտացնում են մարդկանց կյանքը, ընձեռում նոր հնարավորություններ, հասանելի դարձնում անհասանելի թվացող երևույթներ։ Տենդերները կարելի է հեշտությամբ դասել նման երևույթների շարքին, որոնց մասնակցել, թվում է, թե կարող են միայն «ընտրյալները»՝ խոշոր ընկերությունները, իսկ կազմակերպել՝ միայն պետական մարմինները։ iTender.am հարթակի նպատակն է կոտրել այդ կարծրատիպը և նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ հեշտացնել տենդերների կազմակերպման ու դրանց մասնակցության գործընթացը։

Ի՞նչ է տենդերը

Տենդերը գնումներ կատարելու մրցակցային գործընթաց է, որը նախաձեռնում է գնորդը. նա կազմակերպում է մրցույթ, որպեսզի ձեռք բերի շուկայականից ցածր գներով կամ շուկայում առկա լավագույն առաջարկով ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ:

Տենդերները հաղթում են այն մասնակիցները, որոնք տվյալ տենդերին/մրցույթին առաջարկել են ամենացածր գինը կամ ներկայացրել են գնորդի պահանջներին բավարարող լավագույն առաջարկը:

Սովորաբար տենդերային սկզբունքով են կազմակերպվում նաև պետական գնումները։

Ի՞նչ են շահում տենդերի մասնակից կողմերը

Տենդերի անցկացման միջոցով այն կազմակերպող կողմը հնարավորություն է ստանում շուկայականից ցածր գնով գնում կատարել կամ ապահովել առավել շահավետ գին-որակ հարաբերակցություն։

Իսկ կապալառու կամ մատակարար ընկերության համար հաղթանակը տենդերներում ապահովում է պատվերների մշտական հոսք, խոշոր եկամուտներ՝ առանց առաջխաղացման և մարքեթինգային ծախսերի։ Ավելին, տենդերներին մասնակցությունը ինքնին անվճար գովազդ է ընկերության համար։

 Facebook Cover Photo1.jpg (1.12 MB)

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում iTender.am-ը

iTender.am-ը տենդերների միջոցով գնումներ և վաճառքներ իրականացնելու հարթակ է, որը միավորում է Հայաստանում և Արցախում կազմակերպվող բոլոր մասնավոր և պետական տենդերները և հնարավորություն է տալիս գնումներ կատարել շուկայականից ցածր գներով՝ խնայելով ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ։

Հարթակում այսօրվա դրությամբ գրանցված է ավելի քան 3400 մասնավոր ընկերություն։

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում պատմեց iTender.am-ի հիմնադիր տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, iTender.am-ում կարող եք գտնել հայկական շուկայում տենդերային մրցույթների կազմակերպման և դրանց մասնակցության համար լավագույն պայմանները՝ սկսած կազմակերպչական աշխատանքների և փաստաթղթերի պատրաստման առցանց ընթացակարգից, մինչև վիճակագրական տվյալներ ու արտոնյալ պայմաններով բանկային երաշխիքների ստացում։ 

Հարթակի միջոցով մասնավոր ընկերությունները կարող են՝

  • Կազմակերպել տենդերներ՝ խնայելով ժամանակ և այլ ռեսուրսներ,
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն և գտնել լավագույն առաջարկը,
  • Ծանոթանալ առկա տենդերներին և դրանց համար ներկայացվող պահանջներին,
  • Անմիջապես հարթակում հաշված րոպեների ընթացքում պատրաստել մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը՝ անգամ սմարթֆոնի միջոցով,
  • Պահպանել և կառավարել հաղթած տենդերների վերաբերյալ փաստաթղթերը,
  • Պատրաստել ընդունման-հանձնման արձանագրություններ,
  • Ստանալ վիճակագրական և վերլուծական տվյալներ հաղթած տենդերների ծավալների և ներկայացված գնային առաջարկների վերաբերյալ, որոնք կօգնեն դուրս բերել ամենահավանական հաղթող գները,
  • Հավելյալ արտոնություններով և զեղչերով մասնակցել գործընկեր կազմակերպությունների կողմից անցկացվող տենդերների դասընթացների և վերապատարաստումների,
  • «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հետ համագործակցության արդյունքում արտոնյալ պայմաններով ստանալ բանկային երաշխիքներ,
  • Համակարգում առկա է նաև պետական գնումների գործընթացների և բողոքների վերլուծության բաժին, որը հնարավորություն է տալիս մշտապես տեղեկացված լինել ներկայացված բողոքների և դրանց վերաբերյալ կայացված դատավճիռների մասին,
  • Էլեկտրոնային փոստով կամ Telegram հավելվածի միջոցով տեղեկանալ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող պետական և մասնավոր տենդերների մասին. սա հարթակի վերջին կարևոր նորություններից մեկն է,
  • Եվ վերջապես, այս ամենի շնորհիվ՝ լինել ավելի տեղեկացված, հետևաբար՝ ավելի մրցունակ։

 Facebook Cover Photo2.jpg (902 KB)

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է որպես մասնավոր ընկերություն գրանցվել համակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարթակի միջոցով պետական պատվիրատուները կարող են՝

 Facebook Cover Photo3.jpg (1.08 MB)

  • Գնումների պլաններ պատրաստել, խմբագրել և կառավարել դրանք,
  • Կազմակերպել մեկ անձից գնումներ կամ անմիջապես պատրաստել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը,
  • Մրցակցային գնման գործընթացների դեպքում, մի քանի րոպեի ընթացքում պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արձանագրությունները, հրավերները, հայտարարությունները հայերեն և ռուսերեն լեզուներով,
  • Օգտվել գնումների բողոքների վերլուծությունից և տեխնիկական բնութագրերի շտեմարանից, որտեղ հավաքագրվում են լավագույն տեխնիկական բնութագրերը և նախահաշվային գները,
  • Բոլոր գործընթացներն իրականացվում են գնումների մասին ՀՀ օրենսդրության տրամաբանությունից ելնելով, իսկ փաստաթղթերը պատրաստվում են հաստատված օրինակելի ձևերով՝ զերծ պահելով օգտատերերին օրենսդրական խախտումներից։

Facebook Cover Photo4.jpg (973 KB)

Պետական գնումների փաստաթղթերի ավտոմատացումից օգտվելու համար անհրաժեշտ է որպես պետական պատվիրատու գրանցվել համակարգում։

Համակարգում այսօրվա դրությամբ գրանցված է 200-ից ավելի պետական պատվիրատու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ