News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը դեմ է արտահայտվել Թուրքիա զենքի արտահանման արգելքը վերացնելու Անկարայի պահանջներին՝ հայտարարելով, որ նման էմբարգո գոյություն չունի, հաղորդում է Bloomberg-ը։

Թուրքիան այն երկու երկրներից մեկն է, որոնք դեռեւս չեն վավերացրել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը։ Անկարան բազմաթիվ պահանջներ է ներկայացրել սկանդինավյան երկրներին՝ նախքան դաշինքի ընդլայնմանը համաձայնելը։

«Արտահանման կատեգորիկ արգելք չկա»,-ասել է Կայկոնենը։

Սեպտեմբերին Շվեդիան հավանություն էր տվել Թուրքիային աշտպանական արտադրանքի մատակարարումներին այն բանից հետո, երբ 2019 թվականին չեղարկեց Անկարա արտահանման բոլոր գործող թույլտվությունները։ Նույն թվականին Ֆինլանդիան քաղաքական որոշում կայացրեց Թուրքիային արտահանման նոր թույլտվություններ չտրամադրել՝ հայտարարելով, որ պաշտպանական նյութերը չեն կարող վաճառվել պատերազմող երկրներին։ Այդ ժամանակվանից նա հրաժարվել է այդ դիրքորոշումից՝ ռազմական օգնություն ուղարկելով Ուկրաինային։

Կայկոնենի խոսքով՝ Ֆինլանդիայի կառավարությունն արդեն մի քանի դրական նախնական հավանություն է տվել նյութերի արտահանման հարցումներին, եւ հնարավոր է, որ ապագայում որոշ թույլտվություններ տրվեն Թուրքիա պաշտպանական նյութերի արտահանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ