News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մինչեւ 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացման, աշխատատեղերի ստեղծման եւ գյուղական համայնքների ներառական զարգացման համար, հաղորդում է Turan-ը՝ հղում անելով Բաքվում ԵՄ ներկայացուցչությանը։

«Այսօր իր աշխատանքը սկսեց ԵՄ Տնտեսական-ներդրումային ծրագրի բարձր մակարդակի Աշխատանքային խումբը։ Նոր համակարգող մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ միասին կորոշի եւ կուղղորդի առաջնահերթ ներդրումները «Եվրոպայի թիմ»-ի ոգով։

Դա կօգնի առավելագույնս օգտագործել Ադրբեջանի տնտեսական եւ ներդրումային ծրագրի ներուժը՝ երկիր մինչեւ 2 մլրդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համար։

Աշխատանքային խումբը պարբերաբար կհանդիպի Եվրահանձնաժողովի, Ադրբեջանի կառավարության եւ Եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ՝ առաջնահերթ ներդրումային նախագծերը որոշելու եւ համատեղ իրականացնելու համար, կուսումնասիրի ներդրումային հնարավորությունները՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների, հաղորդակցությունների, փոքր եւ միջին բիզնեսի եւ կանաչ ու թվայինի տեխնոլոգիաներին անցման մեջ։

Եվրահանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ կառուցման տնօրեն Լոուրենս Մերեդիթն ասել է, որ Տնտեսական եւ ներդրումային պլանի բարձր մակարդակի աշխատանքային խմբի մեկնարկը Ադրբեջանի հետ ԵՄ սերտ գործընկերության եւս մեկ հստակ վկայություն է։

«Տնտեսական-ներդրումային ծրագիրն արդեն իսկ շոշափելի օգուտներ է բերում Ադրբեջանի ժողովրդին։ Այսպիսով, Գյանջայի փողոցների լուսավորության բարելավման եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար Ադրբեջանին արդեն հատկացվել է մինչեւ 90 միլիոն եվրո։ Աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկով մենք կկարողանանք ապահովել, որ Ադրբեջանը եւ նրա ժողովուրդը մեծ օգուտներ ստանան Տնտեսական-ներդրումային ծրագրով նախատեսված ներուժից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ