News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին կհաստատի իր զինված ուժերի համար ընդհանուր 1,35 միլիարդ եվրոյի 20 000 կոդավորված ռադիոկայանների գնումը՝ 1,5 միլիարդ եվրոյով եւս 14 000 ռադիոկայան գնելու հնարավորությամբ, հայտնում է Reuters-ը։

Ռադիոկայանների ձեռքբերումը Գերմանիայի զինված ուժերի արդիականացման ավելի լայն ծրագրի մի մասն է, որը կանցլեր Օլաֆ Շոլցը սկսել է ուկրաինական պատերազմից հետո քաղաքականության մեծ փոփոխության շրջանակներում:

Ձգտելով սառը պատերազմի ավարտից հետո տասնամյակների մաշվածությունից Բունդեսվերի զենքերն ու սարքավորումները ստանդարտի հասցնել՝ պատերազմի սկսվելուց ընդամենը երեք օր անց Շոլցը հայտարարել է այդ նպատակի համար նախատեսված 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամի ստեղծման մասին։

Ակնկալվում է, որ հաջորդ չորեքշաբթի իր նիստում խորհրդարանի բյուջետային հանձնաժողովը կհաստատի այս գումարի հաշվին ֆինանսավորվող առաջին խոշոր գործարքները։

Ինսայդերի խոսքով՝ ռադիոկայանները պետք է մատակարարվեն 2023-2028 թվականների ընթացքում, իսկ նրանց կյանքի ցիկլի արժեքը հաջորդ 20 տարվա ընթացքում կկազմի 2,2 միլիարդ եվրո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ