News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշմամբ այսօր վաղաժամ դադարեցվել են Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Սարիբեկյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունավետ պաշտոնավարում եւ բարի ծառայություն եմ մաղթում»,- գրել է նա։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Անի խոշորացված համայնքում համայնքապետի ժպ է նշանակվել վերջին ՏԻՄ ընտրություններում պարտված ՔՊ թեկնածուն:

«Չնայած, որ, արդեն նախկին համայնքապետ, Ա.Գևորգյանի պաշտոնավարման և քաղաքական «սկզբունքայնությամբ» երբեք հիացած չեմ եղել, բայց արձանագրենք, որ գործող կապիտույլանտը հերթական անգամ գնաց քաղաքական ավանտյուրայի, կրկին խախտելով ընտրություններում թեկնածուների հավասար մրցակցության հնարավորությունները, կրկին անգամ չկարողանալով սեփական թեկնածույի հաղթանակը ապահովել քպ-ն գնաց վարչական ռեսուրսի կիրառմանը, բարեբախտաբար դեռևս անմեղ մարդկանց չեն կալանավորել, ինչպես սովոր են անել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Անի համայնքում հետընտրական ճգնաժամ առաջացավ, որովհետեւ սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքական երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, հետեւաբար միանձնյա իշխանություն ձեւավորել չստացվեց։ Քաղաքական ուժերը, սակայն, կոալիցիա ձեւավորելու հարցում էլ ընդհանուր հայտարարի չեկան։

Տպել
Ամենաշատ