News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ հայտնի թուրք գործարարի նկատմամբ՝ իրանական նավթի վաճառքի վերաբերյալ ԱՄՆ սահմանափակումները խախտելու համար, հայտնում է Reuters-ը։

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Սիտկի Այանի եւ նրա, նրա ընտանիքի ու գործընկերների կողմից վերահսկվող մի շարք ընկերությունների նկատմամբ այն բանի համար, որ նա նպաստել է հարյուր միլիոնավոր դոլարների իրանական նավթի վաճառքին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։

Այանը եւ նրա ընկերությունները նաեւ լվացել են այդ վաճառքից ստացված եկամուտները ինչպես ԻՀՊԿ-ի, այնպես էլ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման համար, որոնց ԱՄՆ-ը համարում է «ահաբեկչական կազմակերպություններ»:

Պատժամիջոցները ներառում են ցանկացած ակտիվների սառեցում, որոնք Այանը կամ թիրախային ընկերությունները կարող են ունենալ ԱՄՆ իրավասության տակ, եւ ամերիկացիների կողմից նրանց հետ բիզնես վարելու արգելք:

«Այանի ընկերությունները իրանական նավթի վաճառքի միջազգային պայմանագրեր են կնքել օտարերկրյա գնորդների հետ, կազմակերպել են նավթի մատակարարումները եւ օգնել են լվանալ եկամուտները՝ թաքցնելով նավթի իրանական ծագումը եւ ԻՀՊԿ-ի շահագրգռվածությունը վաճառքում»,- ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Այանը, նրա որդին՝ Բահադդինը եւ երեք համախոհներ, խախտելով ԱՄՆ պատժամիջոցները, կազմակերպել են իրանական նավթի վաճառք՝ Չինաստանին, Արեւելյան Ասիայի այլ երկրներին, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ որոշ հաճախորդների Եվրոպայում՝ Ջիբրալթարում տեղակայված ASB Group of Companies Limited-ի միջոցով:

ASB-ն ունի կամ վերահսկում է բազմաթիվ ընկերություններ Թուրքիայում, Կիպրոսում, Հնդկաստանում եւ Մարշալի կղզիներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ