News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տաթեւ- Աղվանի ճանապարհին  ցերեկը ժամը 15:00-ից խցանում է, մեծ թվով մարդատար եւ բեռնատար մեքենաներ են մնացել ճանապարհին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը, ով նույնպես այդ ճանապարհին է:

Նա նշել է, որ խցանումը առաջացել է միմյանց չզիջելու պատճառով եւ այս պահին ժամեր շարունակ մեքենաների մեջ գտնվող քաղաքացիները ջրի եւ սնունդի կարիք ունեն:

«Մարդիկ կան, որոնք խմելու ջուր չունեն, մարդիկ կան, որոնք կարող են վատանալ, խցանման պատճառն այն է, որ մարդիկ իրար չեն զիջել, բոլորը մնացել են այսպես կանգնած»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ