News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ առավոտյան, քաղաքապետարանն ապամոնտաժեց Ազգային պատկերասրահին կից գտնվող կրպակը, որտեղ սուրճ, խմորեղեն, պաղպաղակ, հյութեր էին վաճառում։ Ապամոնտաժումն անսպասելի էր արվել, աշխատանքների կեսից եկան կրպակի սեփականատեր Կորյուն Հակոբյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը։

Սեփականատերը վրդովված էր, վեճ սկսվեց ոստիկանների ու սեփականատիրոջ եւ  փաստաբանի միջեւ: Երբ վեճը սաստկացավ, ոստիկանների հրամանատարը հրաման տվեց. «Դավայ, գնաց բերմանը», ու բերման ենթարկվեց կրպակի սեփականատերը։

Նրա ներկայացուցիչ Ռաֆիկ Վարդազարյանը մեզ ասաց, որ կրպակի ապամոնտաժումն ապօրինի է եւ ոչ իրավաչափ, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել` արգելելով ցանկացած գործողություն, ինչը նշանակում է, որ կրպակը չպիտի ապամոնտաժվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ