News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վտանգը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջուկային զենք կօգտագործի, նվազել է՝ ի պատասխան միջազգային ճնշման, նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Պատերազմը շարունակվում է «ոչ պակաս դաժանությամբ», չնայած ներկա պահին ինչ-որ բան փոխվել է, ասել է Շոլցը Funke media-ի հարցազրույցում։ «Ռուսաստանը դադարել է սպառնալ միջուկային զենքի կիրառմամբ։ Ի պատասխան այն բանի, որ միջազգային հանրությունը  կարմիր գիծ է նշել»,- համոզված է նա։

Չնայած խոր տարաձայնություններին՝ կարեւոր է, որպեսզի Կրեմլի հետ երկխոսությունը շարունակվի, ավելացրել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով՝ Պուտինը պետք է կանգնեցնի պատերազմը, եւ դրանից հետո ինքը պատրաստ կլինի խոսել Ռուսաստանի հետ Եվրոպայում սպառազինությունների վերահսկման մասին։

Պաշտպանելով Ուկրաինային Գերմանիայի աջակցությունը, որը Կիեւում եւ Եվրոպայի մի շարք երկրներում քննադատներն անվանում են չափազանց զուսպ, Շոլցն ասել է, որ Միացյալ Նահանգներից հետո Գերմանիան է եղել Ուկրաինայի ուժեղ կողմնակիցներից մեկը, այդ թվում զենքի մատակարարումների հարցում։ «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտանք ուղիղ պատերազմ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Այդ հակամարտությունում միայն պարտվողներ կլինեն՝ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ