News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանը մեծացնում է հնարավորությունները, որոնք վտանգում են ԱՄՆ տիեզերական ակտիվների մեծ մասը, ասել է ԱՄՆ Տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյմս Հ. Դիկինսոնը, տեղեկացրել է Reuters-ը։

Պեկինը վերջին տարիներին զգալի հաջողությունների է հասել, որոնք տագնապեցրել են Վաշինգտոնին եւ արեւմտյան երկրներին, ներառյալ հակաարբանյակային հրթիռների փորձարկումները 2007թ.։

Դիկինսոնը հայտարարել է, որ այդ հակաարբանյակային փորձարկումները տիեզերքը լցնում են բեկորներով։ «Նրանք շարունակում են ավելացնել հնարավորությունները, որոնք, անկեղծ ասած, վտանգում են մեր ակտիվների մեծ մասը տիեզերական ոլորտում»,- ասել է նա՝ նկատի ունենալով Չինաստանը։ «Նրանք հասկանում են, որ տիեզերքն իրենց ոչ միայն տնտեսական կամ գլոբալ, այլեւ ռազմական միջավայրի շատ կարեւոր մասն է։ Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետեւել դրան, քանի որ նրանք շարունակում են մեծացնել հնարավորությունները»։

Չինաստանը հայտարարում է, որ իր տիեզերական ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Չինացի երեք աստղագնացներ կիրակի վայրէջք են կատարել «Ժենչժոու-14» տիեզերանավի վերադարձող պարկուճով, տեղեկացրել է CCTV պետական հեռուստաընկերությունը։ Նրանք ավարտել են վեցամսյա առաքելությունը չինական տիեզերակայանում։ Կայանը Չինաստանի երեսնամյա տիեզերական ծրագրի կարեւոր մասն է, ծրագիրը հաստատվել է 1992թ.։ Դա նաեւ նշանակում է չինացիների մշտական ներկայություն տիեզերքում։

Դիկինսոնը նշել է, որ իր հրամանատարությունը՝ ԱՄՆ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հետ միասին, կենտրոնացել է Չինաստանի մարտահրավերների վրա։ «Դաշնակիցների եւ գործընկերների միասնական դիրքորոշումը վճռական նշանակություն ունի խափանարար գործունեությանը դիմակայելու հարցում, որն սպառնում է այստեղ՝ Հնկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ