News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրները 500 մլրդ դոլարի արտաքին ֆինանսավորման կարիք կունենան 2022-2026թթ., ինչը մոտ 57 մլրդ-ով ավելի է, քան մեկ տարի առաջվա գնահատականը, հիմնականում՝ Ուկրաինայում պատերազմի կողմնակի ազդեցությունների պատճառով։

ԱՄՀ նոր քաղաքական փաստաթղթում նշվել է, որ պատերազմն Ուկրաինայում, խորացնելով գնաճն ու զգալիորեն բարձրացնելով պարենի, էներգակիրների ու պարարտանյութերի համաշխարհային գները, կդանդաղեցնի եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրների վերականգնումը COVID-19-ի համավարակից հետո եւ էլ ավելի կուշացնի բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների աճը։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրների ֆինանսական դրությունն ավելի շատ է ենթարկվում «սրթեսի, քանի որ կառավարություններն ավելացրել են ծախսերը, որպեսզի հաղթահարեն համավարակի եւ Ուկրաինայում պատերազմի հետեւանքները, ինչպես նաեւ պաշտպանեն բնակչության խոցելի շերտերին մթերքների եւ վառելիքի բարձր գներից։ Արդյունքում՝ պարտքային խոցելիությունը սաստկացել է»։

Նշվել է, որ 2022թ. տնտեսական աճն այդ երկրներում դանդաղել է, իսկ արագ զարգացող գնաճը հանգեցրել է բյուջեի դեֆիցիտի ավելացման։

Չնայած պարտքի կայունության ցուցանիշները դեռ չեն հասել այն մակարդակին, որը նկատվել էր 1996թ. ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի՝ մեծ պարտք ունեցող աղքատ երկրների վերաբերյալ նախաձեռնության նախաշեմին, շարժը Փարիզի ակումբ չմտնող վարկատուների եւ մասնավոր վարկատուների կառուցվածքում  «նոր խնդիրներ է բերում» պարտքի արագ եւ պարզեցված վերակառուցման համար»,- նշվել է ԱՄՀ հաղորդագրությունում։

Չինաստանը վերջին տարիներին դարձել է խոշոր երկկողմ վարկատու աշխարհում՝ ենթարկվելով արեւմտյան երկրների քննադատությանը զարգացող երկների պարտքը ջնջել չցանկանալու համար։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրների արտաքին ֆինանսավորման պահանջմունքները 2022-2026թթ.՝ ուղղված կորոնավիրուսի համավարակի հետեւանքների վերացմանը, եկամուտների աճի արագացմանը եւ արտաքին ռեզերվների վերականգնմանը, կկազմեն մոտ 440 մլրդ դոլար։

Բայց 2022-2023թթ. լրացուցիչ ֆինանսավորման պահանջմունքները՝ պայմանավորված Ուկրաինայում պատերազմով, այդ գումարը կհասցնեն առնվազն 497 մլրդ դոլարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ