News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան միավորում են նոր սերնդի հրթիռային կործանիչների իրենց նախագծերը նոր գործընկերությամբ, որը Ճապոնիայի առաջին խոշոր համագործակցությունն է պաշտպանության արդյունաբերությունում ԱՄՆ սահմաններից դուրս՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։

Գործարքն ուղղված է  մինչեւ 2035թ. առաջավոր կործանիչի ստեղծմանը՝ բրիտանական Future Combat Air System-ի, որը հայտնի է նաեւ որպես Tempest, եւ ճապոնական FX ծրագրի միավորման ճանապարհով՝ Global Combat. Air Program (GCAP) ձեռնարկման շրջանակում, նշվել է երեք երկրների հայտարարությունում։

«Մենք հենվում ենք կանոնների, ազատ եւ բաց միջազգային կարգի վրա, ինչն այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ, այն դեպքում, երբ այդ սկզբունքները վիճարկվում են, իսկ սպառնալիքները եւ ագրեսիան՝ ավելանում»,- նշվել է  երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում։

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բրիտանական BAE Systems PLC-ը, ճապոնական Mitsubishi Heavy Industries-ը եւ իտալական Leonardo-ն կստեղծեն նոր ինքնաթիռ, որը կունենա առաջավոր թվային հնարավորություններ արհեստական բանականության եւ կիբեռպատերազմի ոլորտում։

MBDA հրթիռների եվրոպական արտադրողը նույնպես կմիանա նախագծին՝ ավիոնիկայի Mitsubishi Electric Corp արտադրողի հետ միասին։

Rolls-Royce PLC-ն, IHI Corp-ը եւ Avio Aero-ն կաշխատեն շարժիչի ստեղծման վրա։

Բայց երեք երկրները դեռ պետք է որոշ մանրամասներ պարզեն, թե ինչպես է զարգանալու նախագիծը, ներառյալ աշխատանքների բաշխումը եւ տեղը, որտեղ տեղի է ունենալու նախագծի իրականացումը։

Այլ երկրներ կարող են միանալ նախագծին, ասել են Մեծ Բրիտանիայում՝ ավելացնելով, որ կործանիչը, որը փոխարինելու է Typhoon-ին եւ համալրելու է F-35 Lightning-ի շարքերը, համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի այլ գործընկերների կործանիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ